Տեսանյութ.Թուրքիայում նորից մոլեգնում են անտառային հրդեհները          Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. «Ազատություն»       Սաակաշվիլին կարող է ցմահ ազատազրկման դատապարտվել «դավաճանության» համար    

11 օգոս 2023 19:22

Նոր ռազմաբազաների հիմնումը ԱՄՆ-ի կողմից անհանսգտտացնում է Թուրքիային

ԱՄՆ–ը Հունաստանում եւ մասնավորապես Էգեյան ծովում շարունակում է նոր ռազմաբազաներ հիմնել, ինչը Թուրքիայում անհանսգտությունների լուրջ ալիք է առաջացրել։

Թուրքական Milliyet–ի հետ զրույցում Թուրքիայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան  ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք երկրի անվտանգության եւ պաշտպանության համատեքստում ուշադիր հետեւում են Թուրքիայի շուրջ ռազմաբազաների հիմնելու հետ կապված զարգացումներին։ Աղբյուրները նշել են, որ այս պահի  դրությամբ դեռ ռազմաբազա հիմնելու մասին հստակ տեղեկություններ չկան։

Նշվում է, որ հունական Pentapostagma թերթը հրապակել էր մի տեղեկություն, ըստ որի, ԱՄՆ–ն Հունաստանում եւ Էգեյան ծովի հունական կղզիներում ռազմաբազաները հիմնում է՝ վերահսկելու համար Թուրքիային եւ ՌԴ–ին, թուլացնել Բոսֆորի եւ Չանաքքալե նեղուցների նշանակությունը  եւ բարձրացնել Հունաստանի դերը տարածաշրջանում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր