Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մեր մոլորակը, ինչ վախճան է սպասվում մեր մոլորակին          Ադրբեջանը պատրաստ է գա՞զ տրամադրել Հայաստանին.Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»       Տեսանյութ.Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք    

12 օգոս 2023 09:59

Մեկ օրում ինքնասպանության երկրորդ դեպքը նույն զորամասում

Նախօրեին հրազենային վիրավորումից մահացած Գրանիկ Վարդանի Խնկոյանը Շիրակի մարզի Բենիամին գյուղից էր, զորակոչվել էր հունվար ամսին, ծառայում էր Արարատում:  Բենիամին վարչական շրջանի ղեկավար Արտակ Անտոնյանը հայտնեց, որ, ըստ պաշտոնական վարկածի, Գրանիկը ինքնասպան է եղել, սակայն դեռ մանրամասների չի տիրապետում:


«Գրանիկը Արարատում էր ծառայում, ճիշտն ասած լսել էի, որ երեկ մի դեպք էլ է եղել, բայց չեմ կարող ասել, թե ինչ է պատահել, մանրամասների չեմ տիրապետում: Գրանիկը մի քանի օր առաջ արձակուրդ էր եկել, տեսել եմ իրեն, խոսել, գոհ էր ծառայությունից: Իրենք յուրահատուկ ընտանիք են, իրենից փոքր երկու եղբայր էլ ունի Գրանիկը, հայրն ու մայրն էլ գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղվում: Գրանիկը շնորհքով, աշխատասեր երեխա էր, անհավատալի է, երեկ առավոտ էլ հոր հետ էր խոսել, ասել էր, որ ամեն ինչ նորմալ է»,- ասաց նա:


Գյուղապետը չի հավատում ինքնասպանության վարկածին, քանի որ ճանաչում է Գրանիկ Խնկոյանին. ասում է, որ որեւէ վատ սովորություն չի ունեցել. «Ճանաչում էի իրեն, այդ երեխան խելոք, աշխատասեր երեխա էր, վատ սովորություններ չուներ, ի՞նչը պետք է պատճառ լիներ, որ ինքնասպանություն գործեր, չեմ կարողանում հասկանալ: Ուղղակի ափսոս է, որ խաղաղ վիճակում զինվոր է զոհվում»:


Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 11-ին դեռեւս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը:


Ավելի վաղ հայտնել էինք, որ դեռեւս չպարզված հանգամանքներում երեկ՝ օգոստոսի 9-ին, հրազենային վիրավորման հետեւանքով մահացած զինծառայող Ժորա Կարապետյանը:


Ըստ տեղեկությունների երկու դեպքն էլ տեղի է ունեցել նույն զորամասում:
***
Օգոստոսի 11-ին ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի ետնամասում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գրանիկ Խնկոյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր