Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

12 օգոս 2023 10:17

Դիակիզարաններ կամ մաչետեներով հարձակումներ չկան,ցեղասպանության անտեսանելի զենքը սովն է․ Washington Post

Ամերիկյան Washington Post պարբերականն անդրադարձել է Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ, Հարվարդի և Եյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյի հոդվածին, որում նա զգուշացնում է, որ Ադրբեջանը ցեղասպանություն է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ էր արել այս հարցը միջազգային հարթակներում քննարկման առարկա դարձնել։
 

«Լուրջ հիմքեր կան կարծելու, որ ցեղասպանություն է իրականացվում»,- WP-ի հոդվածագիրը մեջբերել է Օքամփոյի խոսքերը, որում նշվում է, որ  որ ՄԱԿ-ի կոնվենցիան ցեղասպանությունը բնորոշել է այդ թվում նաև որպես «խմբի համար միտումնավոր կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք հանգեցնում են դրա ֆիզիկական ոչնչացման»։


«Դիակիզարաններ կամ մաչետեներով հարձակումներ չկան։ Ցեղասպանության անտեսանելի զենքը սովն է։ Առանց հրատապ կտրուկ փոփոխությունների, հայերի այս խումբը առաջիկա շաբաթներին կոչնչացի»,- ասվում է մեկ այլ մեջբերման մեջ։


Հոդվածում Washington Post-ը հակիրճ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությանը, ներկայացրել Ադրբեջանի ղեկավարության մեկնաբանությունը Օքամփոյի հոդվածին, որոնք այն անվանել էին «չհիմնավորված պնդումներ և մեղադրանքներ» պարունակող։


Հոդվածագիրը նշել է նաև Կոռնիձորում ավելի քան 2 շաբաթ կայանված 360 տոննա հումանիտար օգնությանը, որն Ադրբեջանը թույլ չի տալիս անցկացնել Լաչինի միջանցքով։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր