Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

12 օգոս 2023 15:15

ՀՀ վարչապետը պետք է հրաժարվի Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին իր հայտարարություններից

«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում  տեսանյութ է հրապարակել և կից գրել.


 
Որոնք են այն առաջնային քայլերը, որոնք կօգնեն մեզ դուրս գալ այս ծանրագույն իրավիճակից:


• Իրական առաջնորդների գլխավորությամբ մեր ներսում միավորել բոլոր նրանց, ովքեր պատրաստ են մինչև վերջ պայքարել հանուն ազատ, անվտանգ ու հայկական Արցախի:


• Հասկանալ, թե ինչպես կարող ենք տարբեր միջազգային դերակատարների հետ ճիշտ աշխատել, գտնել շահերի հատման կետերը և դրանք օգտագործել հօգուտ մեզ, ոչ թե անդադար քննադատել:


• Անել ամեն ինչ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությանը վերադառնալու համար, որպեսզի հեռացվի ադրբեջանական ապօրինի անցակետը և ապահովվի արցախցիների ազատ տեղաշարժը դեպի Հայաստան:


Սրան հասնելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետը պետք է հրաժարվի Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին իր հայտարարություններից: Դա չի օգնում ո՛չ բանակցային գործընթացին, ո՛չ էլ Հայաստանի համար խաղաղություն ապահովելուն։ Հայաստանի վարչապետը պետք է գիտակցի, որ քաղաքական մեծ սխալ է գործում և ամեն կերպ փորձի գտնել այդ սխալն ուղղելու հնարավորությունը։ Այդ սխալը չուղղելն աղետալի հետևանքներ է ունենալու Հայաստանի և Արցախի համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր