Պատրաստվում են Բանվորի արձանը տեղադրել նույն այն վայրում, որտեղից հանեցին.կան մարդիկ, ովքեր այդ կերպարը նույնացնում են Միքելանջելոյի Դավթի հետ

Հիմա, երբ Բանվորի արձանը վերադարձվում է, կան մարդիկ, ովքեր այդ կերպարը նույնացնում են Միքելանջելոյի Դավթի հետ:
Գեղագիտական ճաշակի ինչպիսի կտրուկ փոփոխություն ընդամենը 25 տարում:
Բոլորովին չեմ բացառում, որ տեղադրողների մեջ կլինեն մարդիկ, ովքեր ժամանակին մասնակցել են արձանի քանդմանը: Սա այնքան բնորոշ է կուռքեր պաշտող և նույն կուռքերին կործանող հանրությանը»,- գրում է Հովիկ Չարխչյանը։