Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

15 օգոս 2023 14:50

Կլինեմ մերկ, փարաջայով, թե առանց դրա՝ իմ ընտրությունն է․Իմ ու իմ տղայի կյանքը պիտի լինի վառ և ուրախ, հանգիստ թողեք մեզ

Օրերս երգչուհի Անահիտ Սիմոնյանի և ռեփեր Սուպեր Սաքոյի մասնակցությամբ տեսանյութ էր տարածվել համացանցում, որին անդրադարձել է երգչուհին՝ ինստագրամյան սթորի բաժնում գրելով․

«Իմ գործընկեր Սաքոյի հետ ես մի քանի տարի է ընկերություն եմ անում և ինքս եմ հրապարակել այդ տեսանյութը, որովհետև այն այդ պահին ծիծաղելի էր, և մեր չստացված լուսանկարից ստացվել էր կարճ տեսանյութ․ ի՞նչն է սարսափելի, որ մենք լուսանկարվե՞լ  ենք: Գրենք ինձ, խոսենք այդ մասին․ թե ՞ձեզ դուր չի եկել իմ հագուստը։ Եթե ձեզ այն դուր չի գալիս, ապա դա միայն ձեր խնդիրն է, ես պարտավոր չեմ հագնվել, ինձ պահել այնպես, ինչպես դուք եք ցանկանում, քանի որ ես անգամ ձեզ չգիտեմ և չեմ ուզում իմանալ՝ դա վերաբերվում է այն մարդկանց, որոնք վիրավորանքներ են հասցնում իմ հասցեին:

Համակերպվեք այն փաստի հետ, որ յուրաքանչյուրը պետք է ապրի իր կյանքով՝ հագնվելով այնպես, ինչպես ցանկանում է: Եթե իմ կյանքում հայտնվի տղամարդ ես ձեզ վստահեցնում եմ, որ ինստագրամում դուք երբեք նրան չեք տեսնի:

Ես աղջիկ եմ, որն ուզում է ապրել իր կյանքը, ես կլինեմ մերկ, փարաջայով, թե առանց դրա՝ իմ ընտրությունն է, իմ կյանքը։ Ես հասկանում եմ, որ դուք ուզում եք ինձ կոտրված տեսնել, բայց դա միայն ձեր ցանկությունն է, ոչ թե իմ կյանքը։ Իմ ու իմ տղայի կյանքը պիտի լինի վառ և ուրախ, հանգիստ թողեք մեզ»,- գրել է երգչուհին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր