Տհաճ հոտի շնորհիվ Էլիտար շենքի նկուղում 2 օր անց հայտնաբերել են 31-ամյա աշխատակցի դին
Այսօր՝ օգոստոսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյուրջյան փողոցում կառուցվող էլիտար շենքերի կիսակառույց շենքի հորանում տղամարդու դի կա կախված․ հայտնում է Shamshyan.com-ը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Տղամարդը ինքնասպանություն է գործել մոտ 2 օր առաջ և դա է պատճառը, որ ամբողջ տարածքում տիրում էր տհաճ հոտ։
Տեղում ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ մահացածը 31-ամյա Վահագն Մ․-ն է, ով նշված շինարարությունում աշխատում էր որպես բանվոր։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ շինհրապարակում նախկինում էլ մի քանի անգամ ողբերգական դեպքեր են տեղի ունեցել, երբ աշխատակիցները մահացել են և դա է պատճառը, որ հարևանությամբ ապրող բնակիչները այս էլիտար կառուցվող հատվածն անվանում են «մահվան շինհրապարակ»։