Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»          Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ»       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

16 օգոս 2023 11:09

Տեսանյութ.Այսուհետ իրենք են վերահսկելու ռուս խաղաղապահների տեղաշարժը.Արցախցի ակտիվիստներն արգելափակել են ՌԴ խաղաղապահների ռազմաբազայի մուտքը

Գիշերվանից արցախցի  ակտիվիստները շարունակում են  արգելափակել Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմաբազայի մուտքը։




Արցախի «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը ֆեյսբուքի էջի ուղիղ եթերում հայտարարեց, որ ռազմաբազայի մուտքն արգելափակված է։


Նա կոչ է արել արցախցիներին՝ ժամը 19։00-ին հավաքվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և միասին լինել Իվանյանում տեղակայված ռուսական ռազմաբազայի դիմաց։ Նրանք պահանջում են Ռուսաստանից՝ կատարել պարտականությունները և ապահովել Լաչինի միջանցքի անխափան երթևեկությունը։


Բացի այդ, ակցիայի կազմակերպիչները նշել են, որ այսուհետ իրենք են վերահսկելու ռուս խաղաղապահների տեղաշարժը։


Առավոտյան խաղաղապահները փորձել են բացել ռազմաբազայի մուտքը, սակայն չի հաջողվել։
 
***
Արցախում ռուս խաղաղապահները բացել են ռուսական ռազմաբազայի մուտքը՝ ուժի կիրառմամբ հեռացնելով ճանապարհին տեղակայված ավտոմեքենաները




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր