Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

16 օգոս 2023 12:56

Լաչինի միջանցքը շրջափակված չէ.Բաքուն հակադարձում է Փարիզին Արարատ Միրզոյանի՝ «Ադրբեջանի դեմ հնչեցված անհիմն պնդումների» համար

Ադրբեջանի արտգործնախարարությունը «կտրականապես մերժում է» երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի արդյունքում Ֆրանսիայի կողմից արված հայտարարության ժամանակ «Ադրբեջանի դեմ հնչեցված անհիմն պնդումները»։


«Այն պնդումների առնչությամբ, թե իբր Լաչինի ճանապարհն Ադրբեջանը «շրջափակման մեջ» է պահում, ինչի հետևանքով «հայ բնակիչները կանգնած են հումանիտար լուրջ ճգնաժամի առաջ», ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ անհեթեթ է սահմանային անցակետի շահագործումը ներկայացնել որպես շրջափակում, որը ստեղծվել է Լաչինի ճանապարհին քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը երաշխավորելու, ինչպես նաև Հայաստանի կողմից ռազմական և անօրինական տնտեսական նպատակներով դրա չարաշահումը կանխելու Ադրբեջանի պարտավորության համաձայն», - ասված է պաշտոնական Բաքվի հայտարարությունում:


Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կրկնել է Աղդամի ճանապարհով օգնություն տրամադրելու առաջարկը: «Նաև ֆրանսիական կողմը քաջ գիտակցում է, որ եթե հայ բնակիչներն իրոք կարիք ունեն ամենօրյա անհրաժեշտության ապրանքների, ապա ադրբեջանական կողմը դրա համար առաջարկել է Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ) ճանապարհը և այլ այլընտրանքային ուղիներ», - ասված է հաղորդագրությունում:


Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում Կատրին Կոլոննան ասել է, մասնավորապես, որ Ադրբեջանի գործողությունները հակասում են պարտավորություններին, որոնք ստանձնել է կրակի դադարեցման համաձայնագրին համապատասխան, և վնաս են հասցնում բանակցային գործընթացին։ Նա հավաստիացել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, նաև հայտնել է, որ Ֆրանսիան մտադիր է 3 միլիոն եվրո լրացուցիչ հատկացում կատարել տարածաշրջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր