Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը          Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը       Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը դրա միջոցով չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը    

16 օգոս 2023 13:53

Աթաթուրքի արձանի տեղադրումը վերջին պահին Պրահայի իշխանությունները չեն թույլատրել, խանգարել են հայերը

Պրահայում Թուրքիայի դեսպանը անդրադարձել է Պրահայում Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուստաֆա քեմալ Աթաթուրքի արձանի տեղադրմանը հետ կապված խնդիրներին։

Թուրքական Ahaber-ի փոխանցմամբ Պրահայում Թուրքիայի դեսպան Էգեմեն Բաղըշը նշել է, որ թեեւ կար նախնական համաձայնություն, որ Աթաթուրքի արձանը պետք է տեղադրվեր դեսպանատան հարակից այգում, սակայն վերջին պահին Պրահայի իշխանությունները հրաժարվել են թույլատրել, պատճառաբանելով 1915-ի կոտորածները։

Ըստ Էգեմեն Բաղըշի, աթաթուրքի արձանի տեղադրմանը խանգարում են հայկական լոբբին, PKK-ն եւ գյուլենականները։ Թուրք դեսպանը պնդել է, թե իրենք աշխատում են հարցի կարգավորման ուղղությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր