Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

17 օգոս 2023 12:36

ՄԱԿ-ի ԱԽ-ն սեփական արշավի համար օգտագործելու ՀՀ-ի փորձերը ձախողվեցին․ Ադրբեջանի առաջարկը դրական է ընդունվել միջազգային հանրության կողմից․ Ադրբեջանի ԱԳՆ

ՄԱԿ-ի ԱԽ-ն սեփական արշավի համար օգտագործելու Հայաստանի փորձերը ձախողվեցին։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։


Ադրբեջանը հույս է հայտնել, թե իբր Հայաստանը կհասկանա, որ խնդիրների լուծումը կառուցողական փոխգործակցության, միջազգային իրավական նորմերի և պարտավորությունների ազնիվ իրականացման մեջ է: 


«Քննարկումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Աղդամ-Խանքենդի ճանապարհի օգտագործման վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը դրական է ընդունվել միջազգային հանրության կողմից, և որ Հայաստանի կողմից ստեղծված խոչընդոտները պետք է վճռականորեն վերացվեն ՝ ապահովելու համար ապրանքների օրինական և թափանցիկ առաքումը Ղարաբաղ»,- ասված հայտարարության մեջ։


Նշվում է նաև, որ Ադրբեջանը Հայաստանին խաղաղություն է առաջարկել երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարգանքի հիման վրա:


«Մյուս կողմից, մենք իրականացնում ենք Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայազգի բնակիչների՝ որպես իրավահավասար քաղաքացիների վերաինտեգրման քաղաքականություն՝ ապահովելով նրանց բոլոր իրավունքներն ու ազատությունները՝ Ադրբեջանի Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային բոլոր համապատասխան մեխանիզմներին համապատասխան։ Մենք վճռական ենք պաշտպանելու մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքով նախատեսված բոլոր օրինական միջոցներով»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր