Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը          Երևանի Նար-Դոս փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել       Արտակարգ դեպք՝ Երևանում, հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող շենքի բնակարաններից մեկի պատշգամբում    

17 օգոս 2023 17:26

Ցիստեռներով սուտը բերեցին Բաքվից, Նյու Յորքում թափեցին.եկեք մենք էլ սուտը մատուցենք, մեկ է, ոչ ոք չի կարողանա մտնի Ստեփանակերտ ու ստուգի

Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամոթից չեն մեռնում...
Ցիստեռներով սուտը բերեցին Բաքվից, Նյու Յորքում թափեցին... «Ոնց էլ չեն ամաչում» բացականչելու փոխարեն եկեք վերջապես հասկանանք՝ կամ համակերպվում ենք, որ ազնիվ լինելով միշտ էլ ճնշված ենք լինելու ստի վրա հիմնված էս աշխարհում, կամ եկեք մենք էլ սովորենք սուտը հմտորեն մատուցել... Փոխանակ ասելու՝ արդեն մի հոգի սովից մահացել է Արցախում, պիտի ասեինք՝ 20 հազար հոգի է մահացել։ Հակառակորդն ինքն է ամեն ինչ արել, որ ոչ ոք չկարողանա մտնի Ստեփանակերտ ու ստուգի...
Ամո՞թ ա... Ամոթից հլա ոչ ոք էս աշխարհում չի մեռել... Սովից միլիոններ են մահացել...»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր