Տեսանյութ.Կիրանցում բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար    

17 օգոս 2023 16:12

ՌԴ-ում քրեական գործ են հարուցել Գրիգորի Մելքոնյանցի դեմ.Նրան սպառնում է մինչև վեց տարվա ազատազրկում

Ընտրողների իրավունքների պաշտպանության «Գոլոս» («Ձայն») շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանցը ՌԴ-ում քրեական գործով մեղադրյալ է դարձել։
DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ռուսական լրատվականները՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրները։
 
Ըստ աղբյուրների՝ Մելքոնյանցի դեմ գործը հարուցվել է «անցանկալի կազմակերպության գործունեությունը կազմակերպելու» հոդվածով։ Նույն հոդվածով մեղադրվում է նաև «Գոլոսի» համակարգող Վլադիմիր Եգորովը։ Առաջիկայում նախատեսվում է Մելքոնյանցին բերման ենթարկել։ Նրան սպառնում է մինչև վեց տարվա ազատազրկում։
 
Իրավապահները խուզարկել են անձամբ Գրիգորի Մելքոնյանցին և «Գոլոս»-ի 14 տարածաշրջանային համակարգողների ութ շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայում, Կազանում և Սանկտ Պետերբուրգում։ «Գոլոսի» համանախագահ Ստանիսլավ Անդրեյչուկը, անդրադառնալով քննիչների որոշմանը, «Դոժդ» հեռուստաալիքին ասել է, որ խուզարկությունները կապված են Ընտրությունների դիտորդական կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) միջազգային հասարակական կազմակերպության գործունեության հետ, որը Ռուսաստանում «անցանկալի» է ճանաչվել 2021 թվականի սեպտեմբերին։
 
Անդրեյչուկի խոսքով՝ հենց ENEMO-ն է նշված «Գոլոս»-ի համակարգող Պոլինա Կոստիլևայի տան խուզարկության օրդերում։ «Գոլոսը»-ը ENEMO-ի անդամ է հանդիսանում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր