Ինչքան վատություն կար, Ռուսաստանը արցախահայությանն ու հայությանն արեց...          «Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել       Եթե դուք էդտեղ ապրելով, դավաճանների կողքին ապրելով մի հատ փողոց չեք կարում փակեք, Ղուկասյանից ի՞նչ եք ուզում    

14 հոկ 2016 16:45

Ինչն է կնոջը սեքսուալ դարձնում

Սեքսուալ բառը ժամանակակից ընկալմամբ դարձել է վուլգարության հոմանիշ։ Կամ էլ սեքսուալ կին ասելով պատկերացնում են բաց հագնված ու մեծ կրծքերով կանանց։ Իրականում, սակայն, դա այդպես չէ։ Այնպիսի բաներ են կանանց սեքսուալ դարձնում, որոնց մասին չէիք էլ կարող պատկերացնել։
Ինքնավստահություն
Ինքնավստահ, բայց ոչ գոռոզամիտ կինը միշտ գեղեցիկ է, սեքսուալ ու ցանկալի։ Ինքնավստահությունը ենթադրում է հաջողակ լինել, ինչն էլ իր հերթին սեքսուալություն է առաջացնում։
Փառասիրություն
Փառասիրությունն օգնում է մարդկանց առաջ գնալ, ձգտել իրենց նպատակներին։ Ամբիցիաները սեքսուալ են դարձնում, քանի որ ամբիցիոզ կինը նպատակասլաց է, թվում է՝ նա պատրաստ է նվաճել աշխարհը։
Կիրք
Կիրքը կյանքի, այլ մարդու հանդեպ, կիրքը նոր բան իմանալու, երաժշտության, այն ամենի հանդեպ, որոնք օգնում են կնոջն առաջ գնալ ու դարձնում են սեքսուալ։
Բարություն
Այսօր, ցավոք, բարությունն ու կարեկցանքը քիչ հանդիպող երեւույթներ են։ Սակայն եթե կինն ունակ է կարեկցելու դիմացինին, օգնելու նրան, լսելու խնդիրների մասին, նա չի կարող սեքսուալ չթվալ, եթե անգամ գեղեցիկ արտաքին չունի։
Ազնվություն
Երբ կինն ազնիվ է, այնպիսին է, ինչպիսին իրականում կա, դա նշան է, որ նա հարգում է իր տղամարդուն, անկեղծ է նրա հետ։ Իսկ անկեղծ ու նվիրված կինը չի կարող սեքսուալ ու ցանկալի չլինել։
Էլեգանտություն
Էլեգանտությունը ոչ մի կապ չունի ձեր հագուստի գնի հետ։ Էլեգանտությունը գալիս է կնոջ ներսից, թե ինչպես է նա իրեն պահում, ինչպես է մատուցում իրեն ու ներկայացնում։ Իսկ կինը, ով իրեն ներկայացնել գիտե, սեքսուալ է՝ անկախ ամեն ինչից։
Ինտելեկտ
Չի կարելի հերքել, որ կնոջ մեջ տղամարդուն առաջին հերթին արտաքինն է գրավում։ Սակայն հարաբերությունները սկսվում են նրա հետ շփվելուց հետո։ Եւ եթե կինը ինտելեկտից զուրկ է, եթե անգամ անպատմելի գեղեցկուհի լինի, երկու օր անց կհիասթափեցնի իր կողքի տղամարդուն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր