Ֆրանսիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ավելի վաղ՝ հուլիսին, Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները միաձայն կողմ էին քվեարկել «Հավասարություն եւ քաղաքացիություն» կոչվող օրինագծին:
Նշենք, որ Ֆրանսիայի Սենատը 2012 թվականի հունվարի 22-ին ձայների 127՝ կողմ, 86՝ դեմ հարաբերակցությամբ ընդունել է օրինագիծ, որով նախատեսվում է մինչեւ մեկ տարվա ազատազրկման եւ մոտ 59 հազար դոլարի տուգանքի ենթարկել Հայոց ցեղասպանության փաստը «հերքող կամ վիրավորական կերպով նվազեցնող» անձանց:
Դրանից կարճ ժամանակ անց՝ փետրվարին, Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը չեղարկել է ընդունված օրենքը՝ այն ճանաչելով հակասահմանադրական: Չի կարելի բացառել, որ հիմա եւս փորձ արվի Սենատի ընդունած օրենքը վիճարկել Սահմանադրական դատարանում