Վերլուծաբանները պետք է ավելի զգույշ լինեն կանխատեսումների մեջ․ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը ճակատում Կիևի արդյունքի մասին
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան անդրադարձել է Ռուսաստանին դեմ հակահարձակման հեռանկարների վերաբերյալ աճող կասկածներին։
Նա հարցազրույց է տվել Axel Springer-ին՝ POLITICO-ի մայր ընկերությանը։
The Washington Post-ը հինգշաբթի օրը հաղորդել է, որ Միացյալ Նահանգների հետախուզական համայնքը գնահատում է, որ ուկրաինական հակահարձակումը չի կարող հասնել առանցքային նպատակին՝ հարավարևելյան Մելիտոպոլ քաղաքը, որը ռուսական ռազմավարական լոգիստիկ հանգույցն է:
«Մենք հանգիստ ենք վերաբերվում նման դիտողություններին», - ասել է Կուլեբան հարցազրույցում: «Ըստ անանուն պաշտոնյաների, գեներալների և վերլուծաբանների՝ Ուկրաինան պետք է դադարեր գոյություն ունենալ 2022 թվականի փետրվարին երեքից տասն օրվա ընթացքում»,- ասել է նա:
«Նրանք այժմ ակնկալում են, որ Ուկրաինան չի կարողանա արագ հետ վերադարձնել իր ամբողջ տարածքը։ Սա ցույց է տալիս, որ նույնիսկ կասկածողները ժամանակի ընթացքում ավելի հուսադրող են դառնում»,- նշել է նա։
Կուլեբան նաև ասել է, որ վերլուծաբանները պետք է ավելի զգույշ լինեն իրենց կանխատեսումների մեջ։
«Մենք ոչինչ ապացուցելու կարիք չունենք. մեր հաջողությունը կպարգևատրի լավատեսներին՝ միևնույն ժամանակ կփչացնի կասկածողների համբավը»,- ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը։