Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

21 օգոս 2023 12:37

Ի հավելումն մի ամբողջ ժողովրդի սովի մատնելուն, ահա՛ թե ինչի է ընդունակ Ալիևը․ ֆրանսիացի պատգամավորը դիմել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Շառլ Միշելին

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Անն Լորանս Պետելը  X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում արված գրառմամբ անդրադարձել է այն փաստին, որ Ադրբեջանը հրաժարվում է Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած 21-ամյա Հելեն Դադայանի մարմինը վերադարձնել հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղ, հուղարկավորելու համար։
 
Պատգամավորը հիպերհղմամբ դիմել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելին։
 
«Ի՞նչ եք կարծում Ուրսուլա ֆոն դեր Լեյեն, Շառլ Միշել։ Ի հավելումն մի ամբողջ ժողովրդի սովի մատնելուն, ահա՛ թե ինչի է ընդունակ Ալիևը։ Եվրամիությունը պետք է դադարեցնի գազային համաձայնագրերը և պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ»,- գրել է Պետելը։
 
Հիշեցնենք, որ մոտ տասը օր է, ինչ Հելենի աճյունը Գորիսի դիահերձարանում է։ Ավտովթարի զոհ դարձած աղջկա մայրը` Ալվարդ Սաֆարյանը, և հարազատները Արցախում հավաքվել էին Կարմիր խաչի գրասենյակի մոտ՝ պահանջելով աղջկա դին վերադարձնել հայրենիք։ Սակայն տևական ժամանակ է` ԿԽՄԿ-ն ձգձգում է պատասխանը։ Հելեն Դադայանը Արցախի Ճարտար գյուղից էր։ Նա Հայաստան էր եկել սովորելու նպատակով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր