Դեկտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ.Քաղաքացիները «Հուդա», «Դավաճան» են վանկարկում, ինչպես են 10 եպիսկոպոսները հեռանում       Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում    

21 օգոս 2023 14:40

Մոսկվայում տեղի ունեցած հեղեղումներից մարդիկ են խեղդվել

Երեկ Մոսկվայում տեղի ունեցած հեղեղումները ողբերգության են հանգեցրել․ մարդիկ մահացել են ստորգետնյա երթուղիներով էքսկուրսիայի ժամանակ։ 

Վերջին տվյալներով, Մոսկվա գետից դուրս են բերվել երկու քաղաքացու՝ տղամարդու և աղջկա դիերը, որոնց ինքնությունը պարզվում է։ Եվս մի քանիսին որոնում են, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները։

Նախորդ գիշերը մինչև ութ հոգուց բաղկացած խումբը, այդ թվում՝ մի քանի դեռահասներ, ուղևորվել են այսպես կոչված անդրաշխարհը բացահայտելու։ Երբ անձրեւ է սկսվել, արշավորդները դադարել են կապի դուրս գալ։

Ենթադրություն կա, որ անձրևի ժամանակ ջուրը շատ է բարձրացել և, ամենայն հավանականությամբ, մարդիկ պարզապես խեղդվել են։ 

Փախուստի և փրկվելու հնարավորությունը քիչ է եղել, նշել են արտակարգ իրավիճակների ծառայությունում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր