Տեսանյութ.Եթե հարթակում ճիշտ մարդիկ չլինեն, դա խնդիր է. Այսօր անգամ Թուրքիան չի ուզում խոսել մեզ հետ. Ասում է՝ քո ռեգիոնալ լիդերը Ալիևն է, գնա իր հետ հարցերդ լուծիր          Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա       Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ կրակոց է հնչել    

22 օգոս 2023 14:30

Տեսանյութ.Խաղաղության հասնելու համար ո՞ր միջնորդությունն ավելի արդյունավետ կլինի՝ ՌԴ, ԱՄՆ, թե Շառլ Միշելինը. Ադրբեջանը կարող է տարածքային պահանջներ ունենալ ՀՀ-ից

Հայաստանը շահագրգռված է ցանկացած անաչառ, չեզոք միջնորդությամբ, և մենք բարձր ենք գնահատում բոլոր այն ջանքերը, որոնք արվում են այս նկատառումներից ելնելով։ Այս մասին օգոստոսի 22-ին Բելգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։


Նա հիշեցրել է, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Միշելի միջնորդությամբ բազմաթիվ կարևոր հանդիպումներ են անցկացվում, մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ՝ նաև ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի միջնորդությամբ, տարբեր մակարդակների հանդիպումներ են անցկացվում նաև Մոսկվայում և այլ վայրերում։


«Մեզ համար կարևոր է, որ բոլոր հարթակներում` առանց դրանց միջև տարբերություն դնելու, ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։ Մենք մի քանի անգամ ականատես եղանք, թե ինչպես է պայմանավորվածություն ձեռք բերվել հանդիպումների ժամանակ, բայց տեղում այդպես էլ չտեսանք այս պայմանավորվածությունների իրականացումը։


Օրինակ՝ մենք դեռևս չենք լսել Ադրբեջանի ղեկավարության հրապարակային հայտարարություններ Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ, մինչդեռ փակ հանդիպումների ժամանակ նման խոսքեր ենք լսում։


Սա մեզ անհանգստացնում է և կարող է վկայել այն մասին, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ։


Պայմանավորվածությունները ոչ միայն չեն հարգվում, այլև մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցի լուծումը պետք է դառնա կարգավորման մաս, և առանց դրա անհնար է ակնկալել հարատև և կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, մենք տեսնում ենք Լաչինի միջանցքի շրջափակումը և մի ամբողջ ժողովրդի շրջափակումը, որը մղվում է սովի, այդ թվում՝ երեխաներին, հղիներին և բնակչության այլ խոցելի խավերին»,- ընդգծեց Միրզոյանը։


Նա պարզաբանել է, որ Հայաստանը տարբերությունը դնում է ոչ թե համաձայնագրի անցկացման վայրերի, այլ մեթոդների և իրականացման մեջ։


Նախարարը կարևորել է բանակցություններին կառուցողական մասնակցությունը։


«Միջնորդները պետք է համոզվեն, որ իրենց միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն»,- եզրափակեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր