Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է          Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել       Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել    

22 օգոս 2023 15:03

Անչափահաս աղջկան բռնության ենթարկած կինը տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ

Անչափահաս աղջկան ֆիզիկական և սեռական բռնության ենթարկած կինը՝ Աննա Արևշատյանը տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ։


Այս մասին  տեղեկացան մՔրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանից։


Վերջինիս փոխանցմամբ՝ ընթացակարգի համաձայն նրան 7 օր կպահեն կարանտինային պայմաններում, այնուհետև կտեղափոխեն մեկուսարան։


Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, համաձայն որի՝ կինը նվաստացնում, մերկացնում, ֆիզիկական և հոգեկան տառապանք է պատճառում ավագ դստերը՝ ներգրավելով մյուս երեխաներին նույնպես։


Պարզվել է նաև, որ նրա ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը, կալանավորված է երկու աղջիկ երեխաներին սեռական բռնության ենթարկելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր