Խաղաղությունն ունի գին և վճարել կամ չվճարել որոշում է ժողովուրդը          Ողբերգական դեպք, վարորդը մեքենայում հանկարծամաh է եղել, այսօր պետք է տեղի ունենար նրա տղայի հարսանեկան արարողությունը       Երեխաների աչքի առաջ, մանկապարտեզի բակում բերման են ենթարկել Վարդան Ղուկասյանի որդուն    

23 օգոս 2023 10:49

Ֆրանսիայում Ուկրաինայի հակամարտությունը կապել են դոլարի դարաշրջանի ավարտի հետ, ինչը նշանակում է աշխարհում ԱՄՆ-ի ազդեցության կորուստը

Ֆրանսիական ռազմական հետախուզության նախկին կապիտան Պիեռ Պլասը Ուկրաինայի հակամարտությունը կապել է «դոլարի դարաշրջանի» ավարտի հետ, ինչը «կարմիր գիծ» է ԱՄՆ-ի համար, քանի որ նշանակում է աշխարհում նրա ազդեցության կորուստը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։


«Մենք անընդհատ լսում ենք այս հակամարտության մեջ ինչ-որ «կարմիր գծերի» մասին, երբ խոսքը վերաբերում է զենքի մատակարարմանը։ Այս պահին մենք հասել ենք «վերջնաժամկետին»։ Դա BRICS-ի գագաթնաժողովն է»,- նշել է նախկին հետախույզը։


Պլասի կարծիքով՝ գագաթնաժողովը նվիրված է լինելու ապադոլարիզացիային, և այնտեղ իրական պայքար է ընթանում՝ տնտեսական։ Նա հիշեցրել է, որ միջոցառմանը քննարկվելու է նոր առեւտրային արժույթի ստեղծումը, որը կապված չէ դոլարի հետ, իսկ ԱՄՆ-ն իր հերթին շարժվում է ճգնաժամից դեպի ճգնաժամ եւ կորցնում է իր ազդեցությունը:


Նախկին հետախույզն ընդգծել է, որ սրանք են Ուկրաինայում հակամարտության իրական պատճառներն ու հիմնական «կարմիր գծերը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր