Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

23 օգոս 2023 13:00

Ոչ մի «ռեզուլտատ» չկա․ ոչ մեկը չխոսեց Արցախի ժողովրդի ստատուսի մասին․ այսօր ժողովրդին վախեցնում են, թե եթե այսինչ բանը չանենք, պատերազմ է լինելու, սուտ է

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին չի գոհացրել ՄԱԿ-ի ԱԽ-ում մեր ներկայացվածությունից:

«Ոչ մի «ռեզուլտատ» չկա, ո՛չ ԱԽ-ն ինչ-որ բանաձև ընդունեց, ո՛չ սանկցիաներ օգտագործեցին Ադրբեջանի դեմ, ո՛չ էլ պատրաստված էին, ուղղակի գալիս խոսում են:

Ես մի քանի անգամ ուշադիր նայեցի, ոչ մեկ չխոսեց Արցախի ժողովրդի ստատուսի մասին: Ոչ մեկ մի օրինակ չբերեց, թե ինչպես կարող են դրանց հետ ապրել, ինչ ճանապարհ ենք անցել, Նախիջևանում 67 տոկոս հայ էր ապրում, այսօր այնտեղ հայկական գերեզմանաքար չկա: Ինչպե՞ս մենք կարող ենք 120 հազար մարդու թողնել նրանց հետ: Եվ մենք այսօր ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Ես չեմ հասկանում՝ ինչ-որ մեկը մտածո՞ւմ է, կամ ինչպե՞ս է մտածում: Դա խայտառակություն է: Իրենք չգիտեն, թե ինչ է պետականությունը, պետական շահը, միայն խոսքեր են»,-նշեց Աբրահամյանը:
 
Արա Աբրահամյանը հայտարարում է, որ ամեն անգամ, երբ ինքը Հայաստան է գալիս, իր հետ տարբեր երկրներից  մարդկանց է բերում, այստեղ ներդրումներ կատարելու համար:

«Անցած անգամ ԱՄՆ-ի ամենախոշոր ապահովագրական ընկերության սեփականատերն է եկել: Ուզում էինք այստեղ էլ բացել, բայց պայմաններ չկան: Հայաստանը բարենպաստ չէ ներդրումների համար, դա որպես բիզնեսմեն եմ ասում »,-նկատեց նա:

Աբրահամյանն անդրադառնալով Արցախի թեմային՝ նշեց, որ այսօր ժողովրդին վախեցնում են, թե եթե այսինչ բանը չանենք, պատերազմ է լինելու. «Սուտ է, իրենք են բերում պատերազմ: Ասում են՝ Ղարաբաղը տանք, խաղաղություն կլինի, բայց ճիշտ հակառակն է: Դուք պատկերացնո՞ւմ եք իրավիճակը: Մտնում են Արցախ, մարդկանց են գողանում: Ես դեմ չեմ խաղաղությանը, կարծում եմ հայ ժողովուրդն աշխարհում առաջին ազգն է, որ պատերազմ չի ուզում, բայց ինչ գնով: Ինչքան շուտ գնում, հանձնվում ենք, այդքան մեր գինն ընկնում է:

Ինձ ոչ մի տեղ մամուլի ասուլիսի չեն թողնում, էս մեկը համաձայնեց, որի համար շնորհակալություն եմ հայտնում, բայց ես ոչ մի վատ բան չեմ ասում, ես ուզում եմ օգնել մեր սփյուռքի ուժն օգտագործենք Հայաստանի զարգացման համար»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր