Զելենսկուն կտապալեն կամ կսպանեն. ԿՀՎ նախկին վերլուծաբան

«Կարծում եմ, որ ամենահավանական սցենարը հեղաշրջումն է և Զելենսկու իշխանությունը կորցնելը։ Երկրորդ տարբերակը նրան սպանելն է։
Ես չեմ հավատում, որ Զելենսկին կփոխի իր միտքը և կասի. «Լավ, եկեք բանակցենք»,- կանխատեսել է փորձագետը։
Ջոնսոնն ասել է, որ Կիևի կառավարության գործողությունների պատճառով Ուկրաինան իրական ժողովրդագրական և հումանիտար աղետ է ապրում. 13 միլիոն մարդ լքել է երկիրը, մնացած 27 միլիոնից 400 000-ը զոհվել է մարտերում, էլ մի քանի անգամ ավել մարդ վիրավորվել, հաշմվել, գերվել կամ անհայտ կորել։
«Երկրորդ համաշխարհային պատերազմում, երբ ԱՄՆ բնակչությունը կազմում էր 150 միլիոն, մենք կորցրինք ընդամենը 472,000 մարդ։ Գիտակցեք, մենք ունեինք Ուկրաինայից յոթ անգամ ավելի շատ բնակչություն, և, այնուամենայնիվ, նրանք կորցրեցին գրեթե այնքան, որքան մենք կորցրինք պատերազմի չորս տարվա ընթացքում»,- ասում է նախկին վերլուծաբանը։
Ավելի վաղ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ Մոսկվայի հետ բանակցություններ չեն կարող լինել, և Կիևը դեմ է հրադադարի ցանկացած սցենարի, քանի որ դա կնշանակի փաստացի հաղթանակ Ռուսաստանի համար։