Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

24 օգոս 2023 13:12

Ինձ ասացին, որ Հայաստանում Դուք անցանկալի անձ եք,այսօր իսկ վերադարձեք Մոսկվա,. Կրիվոպուսկով

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» նախկին ղեկավար Կրիվոպուսկովին թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ։

Հինգշաբթի գիշերը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայությունը մերժել է Հայաստանում  «Ռոսսոտրուդնիչեստվոյի» նախկին ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը ՀՀ։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հաղորդել է անձամբ ինքը՝ Կրիվոպուսկովը։

«Ինձ երկիր չթողեցին, Հայաստանի համար անցանկալի մարդ հայտարարեցին և անձնագիրս խլեցին։ Պաշտոնական թուղթը ցույց չտվեցին, բայց դե ես հասկանում եմ, որ եթե սահմանը չբացեցին ինձ համար, անձնագիրս չվերադարձրին․․․ Ինձ ասացին, որ հենց այսօր վերադառնամ Մոսկվա»,- նշել է նա։ 

Կրիվոպուսկովը եղել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարը 2009-2013 թթ.:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր