Կրակոցներ Երևանում․ թիվ 13 դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր          Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից       Նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել, նա հիվանդանոցում մահացել է    

24 օգոս 2023 15:05

Երևանում մոտ 2 ժամ տևած սեռական հարաբերությունից հետո տղան 21-ամյա աղջկա խնդրանքը չի կատարել. Վերջինը ոստիկանություն է դիմել

Shamshyan.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու փաստով:


Ըստ աղբյուրի,  օգոստոսի 11-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ 21-ամյա Լ. Բ.-ն և հայտնել, որ 1 օր առաջ իր ընկերոջ՝ Էդգարի հետ, գնացել են Սեբաստիա փողոցում գործող «Արմենիա Դե Լյուքս» հյուրանոցային համալիր, որտեղ իր կամքով ինքը Էդգարի հետ շուրջ 2 ժամ սեռական հարաբերություն է ունեցել, սակայն այդ ընթացքում խնդրել է որպեսզի Էդգարը դադարեցնի սեռական հարաբերությունը, բայց վերջինս չի կատարել իր խնդրանքը:


 Ոստիկանության Մալաթիայի բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Էդգարի ինքնությունը ճշտելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ և հնարավոր է ձևակերպված փաստաթղթերը փոխանցվի Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի  քննչական բաժին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր