Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

24 օգոս 2023 16:32

Բնակիչները խնդրեցին բակը վերանորոգել, Ավինյանն էլ ասաց, որ արդեն ֆիքսել են և անելու են

«Եկել ենք լսենք՝ ի՞նչ ունեք մեզ ասելու»,-այսօր՝ օգոստոսի 24-ին, Էրեբունիում քարոզարշավի ժամանակ բնակիչներին հարցրեց Երևանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանը։

«Ես մեծ կին եմ, 80 տարեկան՝ չեմ կարող գրել, լեզուս էլ է դողում. այս ծառը պետք է էտվի, մի օր սա մեծ վնաս է պատճառելու ամբողջ շենքին»,- ասաց Ավինյանին ընդառաջ եկած կանանցից մեկը։ Մեկ ուրիշն էլ դժգոհեց շենքի վերելակից. «Լիֆտերն ամենավատ վիճակում են՝ մենք տալիս ենք սպասարկման գումար, բայց ոչ մեկին չի հետաքրքրում» ։

«Սա ո՞ր թվականի շենքեր են»,- կատակով հարցրեց Ավինյանն ու խոստացավ լուծում տալ բնակիչների խնդրանքներին։

Բնակիչներից ոմանք էլ խնդրեցին բակը վերանորոգել, Ավինյանն ընդգծեց, որ դա արդեն որպես հանձնարարական ֆիքսել են և անելու են։
Տիգրան Ավինյանն ընդգծեց նաև, որ 4-րդ կարգի վթարային բոլոր շենքերը քաղաքապետարանը իր վերահսկողության տակ է առել, այդ թվում՝ Արզումանյան 10 և 17, Արզումանյան 8, Ֆուչիկի 23 հասցեների շենքերը, Արցախի նրբանցքի շենքերը, Վարդաշենի 4-րդ կարգի վթարային երկու շենքերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր