«Զանգեզուրի միջանցքը» շահեկան է ոչ միայն Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի, այլև տարածաշրջանի այլ երկրների համար          Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, ՀԷՑ-ն այս վիճակին հասցնող պաշտոնյաներից մեկը նա       ՌԴ-ում հանքափորներին տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը, կա 14 զոհ    

25 օգոս 2023 14:13

Նարեկս լուսաբացին ցրտից դողալով` 2 հաց ձեռքին մտավ տուն․«Էդ հացը օտել կընի՞ պա…»

Ամբողջ գիշեր Նարեկս հացի փռի մոտ հերթ կանգնելուց հետո լուսաբացին՝ ժամը 6-ին, գիշերվա ցրտից դողալով` 2 հաց ձեռքին մտավ տուն, պատմում է ֆեյսբուքյան օգտատեր Ռուսլան Սարգսյան-Զարինե Սարաջյանը։

Երեխան 3 օր շարունակ գնացել ու դատարկ հետ է եկել։ Երրորդ օրը ստացվել է՝ հաց է բաժին հասել։

«Իրենից գոհ եկավ։ Հիմա նայում եմ էդ հացին․ ո՛չ ուտելս է գալիս, ո՛չ էլ համարձակվում եմ մոտենալ։ Էդ հացը օտել կընի՞ պա…

Մինչդեռ 13-14 տարեկան երեխաները պիտի այդ ժամին երազներում  մուշ-մուշ քնած լինեին։ Մենք մեր երեխաներին շարունակում ենք մաղթել անհոգ մանկություն, մինչդեռ հանապազօրյա հացն էլ մեծ խնդիր է դարձել արդեն…, ե՞րբ կբացվի մեր լույսը այստեղ՝ մեր լեռներում…», - նշել է օգտատերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր