ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում          Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

25 օգոս 2023 21:53

Մեծ Բրիտանիայում արգանդի առաջին փոխպատվաստում է կատարվել.Ավագ քույրն իր արգանդը նվիրել է քրոջը

Բրիտանացի 40-ամյա կինն իր արգանդը նվիրել է 34-ամյա քրոջը՝ նրան մայրանալու բերկրանք պարգևելու համար։ Նրանք երկուսն էլ ցանկացել են անանուն մնալ։

Այպիսով, քույրերի շնորհիվ Օքսֆորդի վիրաբույժները հաջողությամբ իրականացրել են Մեծ Բրիտանիայում արգանդի առաջին փոխպատվաստումը։

BBC-ն գրում է, որ կրտսեր քույրը ծնվել է հազվագյուտ հիվանդությամբ, երբ արգանդը բացակայում է կամ թերզարգացած է, բայց ունի գործող ձվարաններ: Դոնորն արդեն երկու երեխա ունի և ամբողջացրել է իր ընտանիքը։

Այս տարվա փետրվարին Չերչիլի անվան հիվանդանոց վիրահատարաններից մեկում ավելի քան 30 բժշկից բաղկացած խումբն իրականացրել է մոտ 17 ժամ տևողությամբ փոխպատվաստումը։

Գինեկոլոգ-վիրաբույժ, պրոֆեսոր Ռիչարդ Սմիթը, որ եղել է օրգանների որոնման թիմի ղեկավարը, 25 տարի ուսումնասիրել է արգանդի փոխպատվաստումը: Տեղի ունեցածը նա մեծ հաջողություն է որակել։

«Այս ամբողջ պատմությունը շատ էմոցիոնալ էր։ Մենք բոլորս մի քիչ արցունքոտվեցինք»,-ասել է նա։

Փոխպատվաստման վիրաբույժ Իզաբել Կիրոգան, ով ղեկավարում էր արգանդը պատվաստող թիմը, պատմել է, որ կրտսեր քույրն ուղղակի երջանիկ էր, նա կարծես լուսնի վրա լիներ։

«Նա  հույս ունի, որ կարող է ունենալ ոչ թե մեկ, այլ երկու երեխա: Նրա արգանդը գործում է, ինչը  հիանալի է։ Մենք շատ ուշադիր հետևում ենք նրա առաջընթացին»,-ասել է բժշկուհին։

Աղբյուրը նշում է, որ Մեծ Բրիտանիայում 15 հազար կին կա, որոնց մոտ անպտղությունը պայմանավորված է կամ ի ծնե արգանդի բացակայությամն, կամ այդ օրգանի թերզարգացած լինելով։ 

2014 թվականին Շվեդիայում մի կին դարձավ առաջինը, ով երեխա ունեցավ արգանդի փոխպատվաստման արդյունքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր