Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում          Արտակարգ դեպք՝ Տավուշում, բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում 34-ամյա տղամարդու վրա       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

25 օգոս 2023 17:03

Տեսանյութ.Ապամոնտաժվում են մայթերին, կանաչ հատվածներում, բնակելի շենքերի դեմ-դիմաց ապօրինի բենզալցակայանները

Երևանում ապամոնտաժվում են քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող՝ մայթերին, կանաչ հատվածներում, բնակելի շենքերի դեմ-դիմաց տասնամյակներ շարունակ գործող ապօրինի բենզալցակայանները: Դրանց մեծ մասը կառուցված է համայնքային հողատարածքներում առանց համապատասխան թույլտվության: Հայտնել է Երևանի քաղաքապետարանը։

Տնտեսվարողների մի մասը, համագործակցելով համայնքի հետ, սեփական ուժերով է նախաձեռնել ապամոնտաժումը, մյուսները համաձայն չեն քաղաքային իշխանության որոշման հետ, թեև արդեն տևական ժամանակ գործունեության թույլտվություն չունենալով շարունակել են աշխատել:

Ապամոնտաժումից հետո համայնքային հողատարածքները կբարեկարգվեն, կկանաչապատվեն ու կվերադարձվեն քաղաքի բնակիչներին:

«Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկած գործընթացը լինելու է շարունակական: Ապօրինի կառուցված ու սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող բոլոր բենզալցակայանները հերթով ապամոնտաժվելու են»,- ասված է հաղորդագրության մեջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր