Բագրատ Սրբազանը հայցադիմումներ է ներկայացրել Առողջապահության նախարարի ու ևս 5 անձի դեմ․ Hetq.am          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 22-ի համար       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

26 օգոս 2023 09:42

Նիկոլ Փաշինյանն առաջիկայում մի քանի նախարարի պաշտոնանկ կանի՞․«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Լուրեր են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում մի քանի նախարարի է պաշտոնանկ անելու։ Առայժմ դա ծածուկ են պահում, քանի որ փոփոխությունները մտադիր են անել աշնանը՝ հոկտեմբերին, և որոշումն էլ վերջնական չէ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ հեռացողների թվում կարող է լինել նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Անցած շաբաթ Սյունիք կատարած այցի ժամանակ, ասում են, Փաշինյանը նրա ղեկավարած ոլորտի որոշ թերացումներն է մատնացույց արել և իրեն ուղեկցողներին ակնարկել այդ մասին։ Թեև, իմանալով Փաշինյանին, նրա շրջապատում գիտեն, որ կարող է ամեն րոպե այդ որոշումը փոխվել։

Կառավարության մեր աղբյուրները պատահական չեն համարում, որ Սանոսյանը նշանակվել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շտաբի պետի տեղակալ։ Հետագայում կարող են նրա վրա բարդել նաև ընտրություններում ցանկալի թվից պակաս հավաքելը և ազատել ընտրություններից հետո»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր