Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

26 օգոս 2023 10:33

Ռուս խաղաղապահները չեն ենթարկվելու Աղդամով առևտուր անելու պայմանավորվածություններին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թեպետ պաշտոնական Ստեփանակերտը չի հաստատում Ադրբեջանի հետ Աղդամով առեւտուր անելու լուրերը՝ հայտարարելով, որ քննարկումներ են ընթանում, սակայն Արցախից լուրեր են հասնում, որ ռուս խաղաղապահները դա համարում են կայացած փաստ եւ տարբեր գործիչների հետ հանդիպումների ժամանակ նշում, որ չեն ենթարկվելու այդ պայմանավորվածություններին, որոնց արդյունքում Արցախին անհրաժեշտ բոլոր ապրանքները, բացառությամբ սննդի, Աղդամով են ստանալու։

Խաղաղապահներն ասում են, որ իրենց անհրաժեշտ պարագաները շարունակելու են ստանալ Գյումրիի ռազմաբազայից, ինչպես եղել է պատերազմից ի վեր, եւ որ պայմանավորվածություններ ձեռք բերելու ժամանակ պնդելու են այդ պահանջը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր