Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

26 օգոս 2023 11:58

Ես գիտեի, գաղտնագրված հաղորդագրություն եմ ուղարկել Կրեմլ՝ հայտնելով Պրիգոժինի դեմ սպասվող մահափորձի մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ տարեսկզբին տեղեկություն է ստացել «Վագների»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի դեմ մահափորձի նախապատրաստման մասին։ Այս մասին հայտնում է BelTA պետական գործակալությունը։

«Ես Պուտինին և Բորտնիկովին գաղտնագրված հաղորդագրություն եմ ուղարկել Կրեմլ՝ հայտնելով Պրիգոժինի դեմ սպասվող մահափորձի մասին»,-ասել է Բելառուսի նախագահը։

Ավելի վաղ Լուկաշենկոն ասել էր, որ Պրիգոժինը չի խնդրել ապահովել իր անվտանգությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր