Սկանդալային նախագծի շուրջ նոր կրքեր են բորբոքվում, ԳՇ դեմ է․ «Հրապարակ»          Մատվիենկոն կայցելի Ծիծեռնակաբերդ և «Մայր. Հայաստան» հուշահամալիր․ «Ժողովուրդ»       Ալեն Սիմոնյանը բյուջեի հաշվին կոսմետիկա և երիտասարդացնող քսուքներ է ձեռք բերել․ «Ժողովուրդ»    

26 օգոս 2023 11:41

Բաքուն համաձայնություն չի տվել Կասպրշիկի այցին Ադրբեջան

ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, բացի Հայաստան այցից, նախատեսել է նաև Ադրբեջան այցելել, սակայն պաշտոնական Բաքուն այդ այցին համաձայնություն չի տվել։

Այս մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը։

Նշվում է, որ Բաքուն նման այցի անհրաժեշտություն չի տեսել և «դա համարել է ժամանակի անիմաստ կորուստ»։

Անջեյ Կասպրշիկն օգոստոսի 25-ին այցելել էր Կոռնիձոր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս, տեղում ծանոթացել իրավիճակին։ Կասպրշիկը Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հանձնարարությամբ՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին ծանոթանալու և դրա մասին վերջինիս զեկուցելու համար։ ԵԱՀԿ գործող նախագահը օգոստոսի 16-ին հայտնել էր, որ իր անձնական ներկայացուցչին հանձնարարել է այցելել Լաչինի միջանցքի հարակից շրջաններ, ծանոթանալ իրավիճակին և իրեն զեկուցել արդյունքների մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր