Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին          Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու ցուցաբերել օգնություն       Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց    

26 օգոս 2023 12:32

Ցանկացած մանևր անմիջապես հայտնի է դառնում հակառակորդին.Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացմանը խանգարող հանգամանքները

Ռուսական ինքնաթիռների մշտական ​​հարձակումները թույլ չեն տալիս Ուկրաինայի զինված ուժերին առաջխաղացում կատարել Զապորոժեի ճակատում: Այս մասին հայտնում է CNN-ը:

Ուկրաինայի Զինված ուժերի սպաներից մեկը, որը ծառայում է Զապորոժեի առաջնագծում, լրատվամիջոցին հայտնել է, որ ուկրաինական ստորաբաժանումները «գրեթե հասել են» ռուսական հիմնական պաշտպանական գծեր, սակայն մինչ հետագա առաջխաղացումը բազմաթիվ խնդիրներ կան։
«Օրը 24 ժամ, օրական մոտ մեկ տասնյակ ավիահարվածներ են տեղի ունենում: Անօդաչու թռչող սարքերը շուրջօրյա կախված են երկնքում, ուստի հնարավոր չէ թաքցնել տեխնիկայի որևէ շարժում: Ցանկացած մանևր անմիջապես հայտնի է դառնում հակառակորդին և սկսվում է հրետակոծությունը»,- բողոքում է Ուկրաինայի զինված ուժերի սպան։

Կարճ ասած, եթե ռուսական ավիացիան, հրետանին եւ մնացած զորքերն այդտեղ չլինեին, ապա ուկրաինական բանակը վաղուց էր իր բոլոր ծրագրերն իրականացրել: Ահա, մոտավորապես նման զավեշտի է հասել CNN-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր