«Ford Fusion»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա ծառին ու գլխիվայր շրջվել, կա տուժած          Սիրիայում տեղի ունեցող գործընթացի հեռանկարներից մեկը ոչ միայն թուրք-իսրայելական ուղիղ բախnւմը կարող է լինել, այլ նաև Իրանի աստիճանական վերադարձը Սիրիա       Պատերազմից առաջ միջնորդ երկրներից ստացված փաստաթղթերի ու դրան հայկական կողմի պատասխանի թեման մնում է առեղծված    

26 օգոս 2023 17:30

Տեսանյութ.Մարդիկ տեսել են մեզ բակերում իրենց պահանջները լսելիս և տեսել են այն աշխատանքը, որ իրականացնում ենք իրենց պահանջով

Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում ունեցավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ։

Հանդիպումների ընթացքում լսեց բնակիչներին հուզող խնդիրները, իսկ լրագրողների հետ ճեպազրույցում Տիգրան Ավինյանը նշեց, որ քարոզարշավի ընթացքը գնահատում է շատ դրական, ամենակարևորը իրենց բոլոր վարչական շրջաններում լավ են ընդունում. «Կարծում եմ՝ դա շատ տրամաբանական է, որովհետև այդ մարդիկ վերջին շրջանում տեսել են մեզ բակերում, տեսել են իրենց պահանջները լսելիս և տեսել են այն աշխատանքը, որ իրականացնում ենք իրենց պահանջով»։

Ավինյանը նաև ասաց, որ յուրաքանչյուր ընտրություններ քաղաքական են և ամեն ընտրություն ունի իր նպատակը. «Երևանի ավագանու ընտրությունները Երևան քաղաքի մասին են, երևանցիների մասին են, բակերի, մանկապարտեզների, պոլիկլինիկաների մասին են, մեր քաղաքում ապրող մարդկանց կյանքը ավելի լավը դարձնելու մասին են»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր