Տեսանյութ.Թափառող կենդանիներին կացարաններում ենք պահելու, ամեն վարչական շրջանում նախագծվելու են մեկական կացարաններ
Տիգրան Ավինյանը Մալաթիա-Սեբաստաի վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպումների ժամանակ խոսեց նաև թափառող կենդանիների խնդրի մասին:
ՔՊ թեկնածուն ասաց, որ հարցի հետ կապված իրենց ծրագիրը նախատեսում է, որ բացի ստերջացման գործընթացից, պետք է բոլոր վարչական շրջաններում ունենալ կացարաններ. «Այս պահի դրությամբ նախագծվում է մեկ հիմնական կացարան, որը լինելու է հենց կենդանիների խնամքի կենտրոնում և դրանից հետո ամեն վարչական շրջանում նախագծվելու են մեկական կացարաններ և կացարաններում ենք պահելու կենդանիներին, բավականին լավ պայմաններով, որպեսզի բոլոր այս խնդիրները լուծու ստանան»,-ասաց Տիգրան Ավինյանը։
Խոսելով ընդհանուր խնդիրների մասին նա նկատեց, որ առհասարակ գրեթե բոլոր վարչական շրջաններում խնդիրները նույնանման են և լուծումներն էլ հետևապես նույնանման են.«Պարզապես այս տարի իրականացրել ենք շատ մեծ ծավալով, որովհետև վերլուծությունը ցույց է տալիս, որ այն գումարները որոնք ծախսվում են Երևան քաղաքի բարեկարգման վրա, դրանք բավարար չեն: Այդ ծավալները պետք է մեծացնել, որպեսզի հիմնանորոգվեն բակեր, հիմնանորոգվեն մանկապարտեզներ, պոլիկլինիկաներ, սպորտդպրոցներ, որպեսզի մեր երեխաները լավ միջավայրում մեծանան, մեծերը գնան պոլիկլինիկա և միջավայրն իրենց համար բարենպաստ լինի: Այդ միջավայրի որակից նաև գալիս է կրթության որակը, այդ միջավայրի որակից գալիս է նաև առողջապահության որակը և այդպես շարունակ»,-ասաց Տիգրան Ավինյանը։։