35-ամյա տղամարդը երկու ռուս կանանց «Կովկասի գերուհի» ռեստորանում հյուրասիրել է, ապա տեղափոխել այլ հասցե ու գումար պահանջել          Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող այս բռնաճնշումը և կայացված ապօրինի որոշումը       ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը անպատասխանատու հայտարարություններ է անում, չի հասկանում, թե ինչի մասին է խոսում    

28 օգոս 2023 15:21

Առևանգվածները երեքն են. ինչում է մեղադրում Ադրբեջանը երիտասարդներին

Արդեն հայտնել ենք, որ ադրբեջանցիներն այսօր Լաչինի անցակետից առևանգել են 22-ամյա Ալեն Սարգսյանին, որն Արցախի Մարտունու շրջանից է։ 

Տղան ֆուտբոլիստ է: Պարզվեց, որ նա միակը չէ, ում Ադրբեջանն առևանգել է: Այս պահի դրությամբ խոսվում է երեք երիտասարդի մասին:

Մինչ ռուս խաղաղապահները բանակցություններ են վարում, ադրբեջանական լրատվամիջոցները շտապեցին հայտնել պատճառը, թե ինչում են մեղադրում երիտասարդներին:

Նշվում է, որ երեքն էլ Մարտունու ֆուտբոլային ակումբի մարզիկներ են և 44-օրյա պատերազմից հետո, իբրև թե, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել Ադրբեջանի դրոշի նկատմամբ: Դեպքից հետո, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հարուցվել էր քրեական գործ, իսկ 11 մարզիկների նկատմամբ հայտարարվել հետախուզում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր