Մայիսի 8֊ին Շիրակը հանուն հայրենիքի շարժումը միանալու է Տավուշից սկիզբ առած երթին          Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են 2 Toyota-ներն ու Honda-ն, կան հոսպիտալացվածներ       Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին    

28 օգոս 2023 16:21

Տեսանյութ.Սա արդեն վերջն է, Լենցովը որ գնաց, պարզվում է՝ պատճառ կար գնալու, արդեն պետք է տղամարդկանցով հավաքվել

Մոտ 1 ժամ առաջ ռուս խաղաղապահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից 22 տարեկան ուսանողի են առևանգել, մյուսին հարցաքննում են: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջի ուղիղ եթերում հաստատեց ԼՂ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը:

«Սա արդեն վերջն է, ռուս խաղաղապահները, որոնք անցկացնում էին ուսանողը երեխաներին եւ իրենց քաղաքացիներին, այսօր, եթե չեմ սխալվում, վերջին օրն էր, եւ տեղի է ունենում նման դեպք: 21 տարեկան տղա ուսանողներից մեկին արդեն տարել են, մյուսին հարցաքննում են: Լենցովը որ գնաց, պարզվում է՝ պատճառ կար գնալու: Այս պահին ամեն ինչը, կարելի է ասել՝ նախապատրաստված էր:

Եթե սուս անենք, գալու են բոլորիս տներից տանեն: Եթե հաշվարկում ենք, 2020-ին այդ տղաները զինվոր են եղել, ամբողջ աշխարհում զինվորին չեն դատում, բայց Ադրբեջանի ներկա իշխանությունը թքած ունի նման բաների վրա: Կարծում եմ՝ արդեն պետք է տղամարդկանցով հավաքվել: Երեք ժամը հերիք է, ժամը 5-ին, պետք է հավաքվել հրապարակում, այլեւս լռել չի կարելի: Եկեք հավաքվենք, տեսնենք՝ ինչ ենք անում»,-ասաց նա հավելելով, որ ծանր վիճակ է, ցանկացած որոշում ծանր հետեւանքներ ունի:

Լաչինի միջանցքի ապօրինի անցակետից առեւանգված արցախցին 22-ամյա ուսանող Ալեն Սարգսյանն է


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր