Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին          Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու ցուցաբերել օգնություն       Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց    

28 օգոս 2023 15:45

Իրավիճակը գնալով ավելի է բարդանում,աշխարհակարգը վերանայվում է, ինչը սպառնում է թուլացնել Արևմուտքն ու Եվրոպան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի դեսպանների ամենամյա համաժողովի ժամանակ ասել է, որ իրավիճակը համաշխարհային հարթակում ավելի է բարդանում, աշխարհակարգը վերանայվում է, ինչը սպառնում է թուլացնել Արևմուտքն ու Եվրոպան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Միջազգային ասպարեզում իրավիճակը գնալով ավելի է բարդանում, ինչը սպառնում է Արևմուտքի և, մասնավորապես, Եվրոպայի թուլացման վտանգով։ Սրան պետք է սթափ մոտեցում ցուցաբերել՝ առանց ավելորդ հոռետեսության մեջ ընկնելու... Կատարվում է աշխարհակարգի, նրա սկզբունքների, նրա կազմակերպման տարբեր ձևերի վերանայում, որտեղ Արևմուտքը գրավել և շարունակում է գերիշխող դիրք գրավել»,-ասել է Ֆրանսիայի նախագահը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր