Տեսանյութ․Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-36 աստիճանի          Ինչու՞ պետք է Քըլըչը չշնորհավորեր ինձ, եթե ԱԺ նախագահ ընտրվեմ, չեմ շարունակի լինել հայ-թուրքական հարցերով բանագնաց       Արմեն Աշոտյանի կալանքը մեկ ամսով երկարաձգվեց    

28 օգոս 2023 18:46

Մակրոնը բանակցություններ կանցկացնի Փաշինյանի և Ալիևի հետ, հանդես կգա նոր դիվանագիտական ​​նախաձեռնությամբ՝ ուժեղացնելու ճնշումը Ադրբեջանի վրա

Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնն ասել է, որ բանակցություններ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և հանդես կգա նոր դիվանագիտական ​​նախաձեռնությամբ միջազգային ասպարեզում. այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները՝ հղում անելով դեսպանների ամենամյա խորհրդաժողովին։

«Այս շաբաթ ես կզրուցեմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մենք կպահանջենք Լաչինի միջանցքի վերաբերյալ պայմանագրերի լիակատար կատարումը, ինչպես նաև միջազգային ասպարեզում հանդես կգանք նոր դիվանագիտական ​​նախաձեռնությամբ՝ ուժեղացնելու ճնշումը Ադրբեջանի վրա»,- ասել է նախագահը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր