Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է          Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել       Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել    

29 օգոս 2023 11:30

Բաքուն «մարդասիրական» օգնություն է ուղարկելու Ստեփանակերտ, պատրաստ են այլ անհրաժեշտ ապրանքներ էլ ուղարկել, եթե իրենց քայլը գնահատվի

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանը պատրաստվում է մարդասիրական օգնություն ուղարկել ԼՂ ժողովրդին։

Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Նովրուզ Ասլանը հայտարարել է, որ նախնական փուլում կուղարկվի 40 տոննա ալյուր։

«Մենք հուսով ենք, որ այս քայլը դրական կընդունվի Ստեփանակերտում ապրող հայերի և միջազգային հանրության կողմից»,- ասել է նա։

Ըստ ադրբեջանական կողմի՝ վարչությունը խոստանում է ապագայում մատակարարել այլ անհրաժեշտ ապրանքներ, եթե, ըստ նրանց, իրենց քայլը գնահատվի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր