Հայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը․ ՏԿԵ նախարար          5 մլն դրամ կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպքի առթիվ քրեական վարույթը դատարան է ուղարկվել       Ականատես ենք, թե ինչ տեղեկատվական տեռոր է տիրում ՀՀ-ում    

29 օգոս 2023 11:49

Տիգրան Հովհաննիսյանի և Նիկիտայի ծնողները կարծում են, որ ինքնասպանության տեսահոլովակը, բեմադրված արարք է տղաներին սպանելու համար.Ռուսնե՞րն են սպանել

2023 թվականի հունիսի 25-ին ռուսական զորքերի կողմից օկուպացված Բերդյանսկում սպանվել են ուկրաինացի 16-ամյա երկու դեռահասներ՝ Տիգրան Հովհաննիսյանը և Նիկիտա Խանգանովը։ 

Ռուսաստանի կողմից նշանակված վարչակազմի պաշտոնյա Վլադիմիր Ռոգովը նրանց անվանել է «ուկրաինամետ ահաբեկիչներ» և պնդել, որ դեռահասները ավտոմատներով կրակ են բացել քաղաքի ամբարտակի վրա, որից հետո, իբր, սպանվել են պատասխան կրակով։

Համացանցում է հայտնվել նաեւ Հովհաննիսյանի նկարահանած տեսանյութը՝ իբր սպանությունից քիչ առաջ։ Դրա վրա նա ավտոմատը ձեռքին ասում է. «Երկուսին՝ հաստատ, սա մահ է, տղաներ, մնաք բարով, փառք Ուկրաինային»: 
Անհասկանալի են այն հանգամանքները, որոնցում նկարահանվել է տեսանյութը, ինչպես նաև պարզ չէ, թե կոնկրետ ինչ է ունեցել դեռահասը:

«Տիգրանի և Նիկիտայի ծնողները կարծում են, որ այս ամբողջ փոխհրաձգությունը՝ ինքնասպանության տեսահոլովակը, բեմադրված արարք է տղաներին սպանելու համար»,- ասում է իրավապաշտպան Օլգա Ռեշետիլովան։
Ուկրաինայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը գրել է, որ Տիգրան Հովհաննիսյանը և Նիկիտա Խանգանովը և նրանց ընտանիքները հետապնդվել են Բերդյանսկում բնակվելու ժամանակ։ 

«Տիգրան Հովհաննիսյանին առևանգել են իր տնից և դաժանորեն հարցաքննել ու խոշտանգել էլեկտրական հոսանքով»,- ասել է Լուբինեցը։ 
Ըստ նրա, Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքում ռուսները դեռահասներին ազատ չեն արձակել, հետո հայտնել նրանց մահվան մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր