Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

29 օգոս 2023 14:15

Տեսանյութ.«Ռուս խոզեր վերցրու». 4 ադրբեջանցիներ ամրաններով և մուրճով հարձակվել են ռուս տղամարդու և նրա կնոջ վրա

Կրասնոյարսկի երկրամասում չորս ադրբեջանցիներ ամրաններով և մուրճով հարձակվել են ռուս տղամարդու և նրա կնոջ վրա․ հայտնում են ռուսական հեռուստաալիքները։

Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան Շարիպովոյում։ Երեք հարբած ադրբեջանցիներ մոտեցել են կնոջը, փորձել խոսել նրա հետ, ապա ծեծկռտուք է սկսվել։ Ադրբեջանցիները զանգահարել են ընկերոջը, ով իր հետ բերել է ամրան, դանակ և երկու շինարարական մուրճ: 

Մաքսիմն ու կինը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են։ Ականատեսները հայտնում են, որ ծեծն ուղեկցվել է «ռուս խոզեր վերցրու» բացականչություններով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր