Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»          Տեսանյութ.Կիրանցում ոստիկնության կողմից իրականցվել է «Օղակ» օպերացիա, կան բազմաթիվ բերման ենթարկվածներ       Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»    

29 օգոս 2023 13:02

7-8 ադրբեջանցի հարձակվել են Ալենի վրա, գետնին գցել ու քաշքշելով տարել իրենց հետ. օգնություն էր խնդրում, բայց խաղաղապահներն մի քայլ անգամ չարեցին

Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետից առևանգված Արցախի հանրապետության 22-ամյա բնակիչ Ալեն Սարգսյանին ադրբեջանցիները նախ ստիպել են իրենց հետ գնալ, հետո 7-8 հոգով հարձակվել են տղայի վրա, գետնին գցել ու քաշքշելով տարել իրենց հետ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին պատմել է դեպքին ականատես ուսանողներից մեկը, ով ևս Արցախից Հայաստան էր տեղափոխվում խաղաղապահների ուղեկցությամբ։

«Երբ Ալենի հերթը հասավ, որ պիտի փաստաթղթերը ստուգեին ադրբեջանցիները, ասացին, որ իր հետ կապված գործ կա, հետո կանցնեն իրեն։ Մի քանի րոպե անց մոտեցավ մի ադրբեջանցի ու սկսեց քաշքշել Ալենին՝ ստիպելով հետևել իրեն։ Ալենն էլ, կռահելով, որ ուզում են առևանգեն, հետ-հետ քայլեց, դուրս պրծավ դրա ձեռքից ու սկսեց վազել։ Այդ պահին 7-8 ադրբեջանցի զինվորական վրա հասան ու Ալենին բռնեցին․․․ Ոտքերը, ձեռքերը բռնեցին, գցեցին գետնին ու սկսեցին քաշքշել․․․ Ալենն օգնությունն էր խնդրում, ասում էր՝ փրկեք ինձ․․․ Մենք սկսեցին լացել, ոչ մեկիս թույլ չտվեցին, որ մոտենանք Ալենին, խաղաղապահներն էլ կանգնած տեսնում էին այդ ամենը ու ոչ մի քայլ չարեցին, ոչ մեկը մատը մատին չտվեց․․․»,-հուզմունքը հազիվ զսպելով՝ պատմում է առևանգմանն ականատես արցախցի ուսանողուհին։

Խաղաղապահների պահվածքից ցնցված՝ ուսանողները պահանջել են բացատրել, թե ինչու ոչ մի քայլ չարեցին, որ իրենց աչքի առաջ ադրբեջանցիները քաշքշելով չտանեն հայ երիտասարդին։

«Խաղաղապահների պետքն էլ չէր կատարվողը։ Մի քայլ անգամ չեն շարժվել տեղներից։ Որ ասացինք ինչի՞ համար եք էստեղ բա, ո՞րն է ձեր գործը, եթե պիտի թույլ տաք, որ ձեր աչքի առաջից առևանգեն արցախցուն, ասացին՝ մի անհանգստացեք, ամեն ինչ լավ է լինելու»,-շնչակտուր ձայնով ասում է ականատեսը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր