Արտակարգ դեպք՝ Արարատում, 3-ամյա երեխան ջերմային այրվшծքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն          Բագրատ Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով       Ես հաշտ չէի Աննայի որոշման հետ, ջանքեր եմ գործադրել ու ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ ընտանիքս պահպանելու    

30 օգոս 2023 13:51

Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը փակ պահելու և այն չօգտագործելու հստակ որոշում կա, ունենք 1 ճանապարհ՝ Լաչինի միջանցք

Մենք ունենք 1 ճանապարհ, որը կոչվում է Լաչինի միջանցք: Այս միջանցքով հումանիտար բեռների և Արցախից Հայաստան, Հայաստանից Արցախ անխափան երթևեկությունը պետք է վերականգնվի և ապահովվի:

Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը:

«Ինչ վերաբերվում է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին, երեկվա քայլը Ադրբեջանի կողմից մեզ համար շատ անընդունելի է, և Ադրբեջանը պետք է իմանար, որ Արցախի իշխանությունների համար այդ ճանապարհի գործարկումը անընդունելի է:

Ադրբեջանը հերթական սադրիչ քայլն է անում և փորձում է ցույց տալ, որ իրենց կողմից հնարավոր բոլոր քայլերը արվում են Արցախի ժողովրդի կարիքները ապահովելու համար»,- ասել է նա:

Ըստ Իշխանյանի կա մեկ այլ նրբություն, այդ նրբությունը այն է, որ Ադրբեջանը իր Կարմիր Մահիկի միջոցով փորձում է դուրս բերել Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը:

ԱԺ նախագահը նաև նշեց, որ Աղդամի ճանապարհին տեղակայված են ռուս խաղաղապահների և Արցախի ներքին գործերի նախարարության համապատասխան հսկողության կետը:

«Ես ի լուր աշխարհի ասում եմ, Աղդամի ճանապարհը փակ պահելու և չօգտագործելու հստակ որոշում կա: Մեր հասարակությունը չպետք է անվստահության միտումներ ունենա»,- ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր