Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

30 օգոս 2023 15:00

Խոստում Հաջիևից՝ «շանտաժի» լեզվով.24 ժամ հետո կբացվի Լաչինի միջանցքը.Ադրբեջանը փորձում է խաղալ ԼՂ քաղաքացիների նուրբ լարերի վրա

Աղդամով (Ակնա) անցնող ճանապարհի բացվելուց 24 ժամ անց կբացվի նաև Լաչինի ճանապարհը:

Այս մասին հավաստիացրել է Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Որքան շատ ճանապարհներ, այնքան լավ բոլորի համար»,- ընդգծել է Հաջիևը։
 
Նշենք, որ Հաջիևի կողմից արված «խոստումն» ավելի շատ նման է շանտաժի, քանի որ, ինչպես հայտնի է, Աղդամի ճանապարհն արգելափակված է ԼՂ բնակիչների կողմից, նրանք փորձում են թույլ չտալ կեղծ մարդասիրությամբ Բաքվից ուղարկված «հումանիտար» բեռի մուտքը Լեռնային Ղարաբաղ:

Հաջիևի պայմանի կատարման դեպքում, նշված օգնությունը կմտնի ԼՂ ու կստացվի, որ տեղի բնակիչներն ընդունում են Բաքվից ուղարկված «օգնություն»-ը և բացում Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների հետ կապը:

Դա չի թաքցրել նաև Հաջիևը՝ կրկին նշելով, որ «ղարաբաղցի հայերին առաջարկվում են նույն լեզվական, մշակութային, կրոնական, այդ թվում՝ մունիցիպալ իրավունքները, ինչ Ադրբեջանի մնացած քաղաքացիներին»։

Այսպիսով, իմանալով, թե կենսական ինչ մեծ անհրաժեշտություն է տեղի հայերի համար Լաչինի ճանապարհի բացումը, Ադրբեջանը փորձում է խաղալ ԼՂ քաղաքացիների նուրբ լարերի վրա:
medianews.site

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր