Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

30 օգոս 2023 16:43

Կայծակը խփելուց հետո բոլորը իրենց վատ են զգացել, ուշաթափվել են.Կայծակնահարված տղան 25 տարեկան էր, զինվորական. շուտով պետք է նշանադրվեր

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում երեկ՝ օգոստոսի 30-ին, երիտասարդը անասնակերը դաշտից բերելիս կայծակնահարվել է: 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում տուժածի հարազատը՝ ով չցանկացավ ներկայանալ պատմեց, որ տղան  Արկադի Հովհաննիսյանն էր, 25 տարեկան։ 

«Այժմ այնպիսի պահ է, որ ովքեր դեպքի վայրում են եղել իրենցից չենք կարող ինչ-որ բան իմանալ, բայց ըստ տեղեկությունների Արկադին  ավտոմեքենայի վրա խոտի տուկերը դասավորելիս է եղել, իսկ եղբայրը և հորեղբոր որդին ներքևից տվել են, երբ կայծակը խփել է ինքը տուկերի վրայից ընկել է։ Կայծակը խփելուց հետո բոլորը իրենց վատ են զգացել, ուշաթափվել են, երբ  զարթնել են տեսել են, որ Արկադիկը արդեն չկա, ճիշտ է աչքերը բացում փակում է, բայց վիճակը այն չի եղել։ Մինչև հասցրել են հիվանդանոց արդեն ուշ է եղել», -ասաց հարազատը 

Մեր զրուցակցի խոսքով` Արկադին ուրիշ երեխա է եղել` չափի մեջ, համեստ ընտանիքից․ «Հայրը սրտի ծանր վիրահատություն էր տարել, մայրը անցած տարի էր վիրահատվել։ Շատ կազմակերպված  ընտանիք էին՝ խելոք, աշխատող, չեք պատկերացնի ինչպիսի երիտասարդ էր»,-ասաց նա:

Հարազատի խոսքով՝ Արկադին ունի մեկ եղբայր։ 

«Մայրը պատմում  էր, որ երկու եղբայրն էլ ընտրյալներ ունեին։ Մայրը ասում էր տղաներին ասել է` սեպտեմբերին նշանվեք, բայց Արկադիկը ասել է՝ սեպտեմբերը վատ ամիս է, սպասեք տեսնենք սեպտեմբերին ինչ կլինի նոր մի բան կանենք»,- ասաց մեր զրուցակիցը:

Բարեկամը նշեց, որ Արկադիկը զինվորական էր ու շատ հայրենասեր. «Վերջերս եկավ մեր տուն ասացի Արկադիկ ջան հրաժարվի զիվորական գործից, ասեց՝ ոնց կլինի, որ բոլորս հրաժարվենք, իսկ սահմանը ով պետք է պահի»,- պատմեց նա: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր