Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

01 սեպ 2023 11:42

Որտե՞ղ են պահեստավորվել ֆրանսիական հումանիտար բեռները՝ պարենամթերք, մանկական սնունդ,որոնք պահպանման ժամկետների հետ կապված խնդիրներ ունեն

Ֆրանսիայի մի շարք քաղաքների և շրջանների կողմից Լեռնային Ղարաբաղի համար ուղարկված հումանիտար ապրանքները պահեստավորվել են Գորիսի և շրջակա համայնքների պահեստներում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք ունեն պիտանելիության և պահպանման ժամկետների հետ կապված որոշակի հատուկ պահանջներ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ կառավարության ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։

«Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 30-ին Ֆրանսիայի մի շարք քաղաքներ և շրջաններ՝ ի աջակցություն և համերաշխություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, միացել են Հայաստանի կառավարության հումանիտար նախաձեռնությանը՝ տրամադրելով ընդհանուր 50 տոննայից ավել հումանիտար օգնություն: Ցավոք, պետք է արձանագրել, որ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ներկայումս հնարավոր չէ հումանիտար բեռի այս խմբաքանակը տեղափոխել Լեռնային Ղարաբաղ: Հաշվի առնելով, որ հումանիտար ապրանքները՝ պարենամթերքը, մանկական սնունդը և առաջին անհրաժեշտության պարագաներն ունեն պիտանելիության և պահպանման ժամկետների հետ կապված որոշակի հատուկ պահանջներ, հիշյալ բեռները պահեստավորվել են Գորիսում և շրջակա համայնքների պահեստներում, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում անհապաղ տեղափոխվեն Լեռնային Ղարաբաղ»,- ասել է Սարգսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր