Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

01 սեպ 2023 15:07

Պոստերի վրա ուժեղ կրակում են․ այս պահին թշնամին թիրախավորել է մեր հրետանին, կիրառում են հեռահար զենքեր․Սոթքի բնակիչ

«Ուժեղ կրակում են, հրետանի է, ինչ է՝ պոստերին են խփում», «Հրապարակի» հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը։ «Մի երկու ժամ կլինի, որ կրակում են։ Բնակչությունը գյուղում է, խուճապ դեռևս չկա,  երեխեքը դպրոցում են»,- տեղեկացրեց Սոթքի բնակիչը։

Հարցին՝ արդյոք գյուղի ուղղությամբ կարկոցներ եղե՞լ են, վերջինս ասաց՝ ոչ, կրակը հայկական դիրքերի ուղղությամբ է դեռևս։ 

«Հենա, լսում եք ձայնը, հենց նոր խփեցին Կութ գյուղի վերևը՝ ձորի մեջ, հենց հիմա։ Սրանով չպրծավ, էլի կսկսեն սրանք, դա պիտի լինի՝ վստահ եմ ես, որ այդպես պիտի լինի՝ սրանք չեն հանդարտվի»,- ասաց Սոթքի բնակիչը։

Մեր աղբյուրը տեղեկացրեց նաեւ, որ այս պահին թշնամին թիրախավորել է մեր հրետանին։ Կիրառում են հեռահար զենքեր։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր