Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

02 սեպ 2023 12:23

Հայաստանն ու Արցախն ունեն ուժի գործադրման ներուժ.Մեր զինվորները համապատասխան քայլեր իրականացրել են, ցույց են տվել, որ կարող են խնդիր իրականացնել

Հայաստանն ու Արցախն ունեն ուժի գործադրման ներուժ.Մեր զինվորները համապատասխան քայլեր իրականացրել են, ցույց են տվել, որ կարող են խնդիր իրականացնել«Գիտեմ, որ արցախցին երբեք չի պոկվելու իր հողից, ձեռք է բերել, արժանացել է  իր ինքնորոշմանը, իր կյանքը տիրապետելու իրավունքը և որևէ արհեստածին երևույթ չի կարող խանգարել դրան»,- Երևանում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

Խոսելով Սոթքի հատվածում Ադրբեջանի ակտիվացման մասին, նա ասաց. «Այն, ինչ -որ Արցախի ու  Հայաստանի ներքաղաքական կյանքում է  տեղի ունենում, դրա հետ եմ կապում՝ որոշակի լարվածություն առաջացնելով,  հանրության ուշադրությունն ինչ-որ բանի վրա շեղելու համար։ Ցավոք սրտի, դրանք առանց կորուստների չեն լինում։

Մեր զինծառայողներն էլ համապատասխան քայլեր իրականացրել են, ցույց են տվել, որ կարող են խնդիր իրականացնել։ Հիմնականում, իմ պատկերացմամբ, այդպես Ադրբեջանը ուզում է ցույց տալ, որ մի փորձեք մեր ուզածից  շեղվեք, այն, ինչ-որ մենք ուզում ենք, այդպես պետք է լինի, ինչ մենք թելադրում ենք, դուք պարտավոր եք կատարել։ Դա է ուզածը, հեռահար կամ կոնկրետ մեծ խնդիրներ լուծելու համար հարցեր դեռևս չեմ նկատում»,- ասաց նա։

Նա վստահ է, որ Հայաստանն ու Արցախն ունեն ուժի գործադրման ներուժ։

Դիտարկմանը, որ մեզ վախեցնում են՝ «իսկ եթե պատերազմ լինի՞», Տ.Խաչատրյանն ասաց. «Իսկ եթե-ներն անհիմն արդարացումներ են, մարդկանց վախի մեջ պահելու տրամադրվածություն են ստեղծում՝ թույ չտալ պայքարելու հանուն մեր վաղվա օրվա։ Իսկ եթե-ներից պետք է հրաժարվել։ Իսկ եթե-ն վաղը լավ ապրելն է՝ ինչպես անենք, որ վաղը լավ ապպրենք»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր